Սերժ Սարգսյանը ստորագրել է Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի նշանակման հրամանագրերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար և Սեյրան Օհանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին հրամանագրերը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. Ապրիլի 20
Երևան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. Ապրիլի 20
Երևան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930