Ուկրաինա մատակարարվող ականները չափազանց վտանգավոր են. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարվող հակահետևակային ականները, որոնք Օտտավայի կոնվենցիայով արգելված են ամբողջ աշխարհում, մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար:

«Հակահետևակային ականները մեծ և իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո այդ սարսափելի զենքը կարող է այնտեղ մնալ՝ վախի մեջ պահելով մի քանի սերունդների»,- նա։

Գուտերեշը նաև կոչ է արել հետևել միջազգային իրավունքի նորմերին և հրաժարվել տվյալ տեսակի սպառազինության կիրառումից, քանի որ այն չափազանց անվերահսկելի է։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է պատասխանատու կերպով օգտագործեն ամբողջ աշխարհում արգելված հակահետևակային ականները: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ականները, որոնք Վաշինգտոնը կմատակարարի Կիևին, իբր ավելի անվտանգ են, քանի որ կարելի է վերահսկել, թե երբ դրանք կսկսեն ինքնակտիվանալ:

Տեսանյութեր

Լրահոս