«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը վստահ է իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․

-Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։ Այս պահին ակնհայտ է, որ Գյումրին պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ այս պահին Գյումրիում իսկապես բոլոր ոլորտներում անտերություն է, շատ բաժնի վարիչներ հրաժարական են տվել, ու ըստ այդմ քաղաքը կաթվածահար է իր բոլոր պետական ապարատներով հանդերձ։

-ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նա՞ ունի ընտրվելու շանսեր։

-Կարենին առանձնապես չեմ ճանաչում, նրա հայրիկն է մեր թաղից, բայց առանձնապես, որ ասեմ նա մեծ շանսեր կարող է ունենալ ինքն իրենով, չեմ կարծում։ Գուցե իշխանական ռեսուրսների գործադրմամբ ինչ-ին արդյունքներ գրանցի։

-Ասում են Վարդան Ղուկասյանն էլ է ոտավորվել առաջիկա ընտրությունների համար։

-Դա այս պահին ընդամենը խոսակցությունների մակարդակով է, բայց իհարկե, պարոն Ղուկասյանը 12 տարի ղեկավարել է Գյումրին, ու հավատացեք քիչ շանսեր չունի, նորից վերընտրվելու։ Որովհետեւ Գյումրին իր ժամանակ սկսեց շունչ առնել, այդ իսկ պատճառով գրեթե վստահ եմ, որ պարոն Ղուկասյանը մեծ շանսեր ունի դառնալու Գյումրիի քաղաքապետ։

-Իսկ Դուք ինքներդ որեւէ կերպ մասնակցելու եք ընտրություններին։

-Բացառապես, որպես գյումրեցի կգնամ ընտրություններին, բայց առաջադրվել կամ այլ կերպ մասնակցել գործընթացին բացառված է, ես հիմա այսպես ասած իմ վաստակած հանգիստն եմ վայելում։ Ամեն ինչից հեռու, ես իմ հանգիստն եմ վայելում»

Տեսանյութեր

Լրահոս