Աննա Հակոբյանը փող հավաքելու նոր ձև է մտածել
2024թ․ դեկտեմբերի 30-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
«Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ:
Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:
Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին՝
«ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ՝ 220553350459000
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 163006248849»։
Նպատակը, ըստ հիմնադրամի հաղորդագրության նշվախ է՝ «վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին»։