Սպանվել է «Հեզբոլա»-ի մամուլի ծառայության ղեկավարը․ BBC
«Հեզբոլա»-ի մամուլի ծառայության ղեկավար Մուհամմեդ Աֆիֆը սպանվել է Բեյրութի կենտրոնում իսրայելական հարձակման հետևանքով, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով՝ լիբանանյան զինյալ խմբավորուման հայտարարությունը։
Նշվում է, որ կիրակի օրը Իսրայելը հարվածել է «Բաաս» քաղաքական կուսակցության գրասենյակին, որը գտնվում է խիտ բնակեցված Ռաս ալ-Նաբա թաղամասում։
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է չորս զոհի, 14 վիրավորի մասին՝ առանց անուններ նշելու:
BBC-ին նշում է, որ Աֆիֆին վերջին անգամ տեսել են անցած երկուշաբթի Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ և հաստատված է խմբավորումը, մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ նրա մահը խմբավորումը հաստատել է մահվան մասին առաջին հայտարարություններից ժամեր անց՝ նշելով, որ Աֆիֆը մահացել է իսրայելական հարվածների հետևանքով։
Լիբանանյան «Բաաս» կուսակցությունը «Հեզբոլա»-ի դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած «Բաաս» կուսակցության մասնաճյուղն է։
Նշվում է, որ հարվածի հետևանքով կուսակցության լիբանանյան մասնաճյուղի շտաբի զգալի մասը ոչնչացվել է։
Հրադադար հաստատելու ԱՄՆ-ի գլխավորած նոր ջանքերի ֆոնին Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում ուժեղացրել է հարձակումները Բեյրութի ուղղությամբ։ Կիրակի օրը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Բեյրութի հարավային արվարձաններում «Հեզբոլա»-ի վեց ռազմական օբյեկտներին հարվածելու մասին։