Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Ուկրաինային օգնելու համար հատկացված բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։

«2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժում իրականացնելուց ի վեր, ԱՄՆ-ի Կոնգրեսը Կիևին տրամադրել է 182,99 միլիարդ դոլար՝ «Ատլանտյան վճռականություն» գործողության և Ուկրաինային ավելի լայն աջակցություն ցուցաբերելու համար», – ասված է զեկույցում։

Այդ միջոցները հատկացվել են մի շարք դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:

Հատկացված միջոցների գրեթե երեք քառորդը՝ 131,36 մլրդ դոլար, ուղղվել է ռազմական կարիքներին, որոնք, ինչպես նշված է աուդիտորական եզրակացության մեջ, ավելացել են ամեն տարի։

Այդ գումարից ավելի քան 45 միլիարդ դոլարը հատկացվել է Պենտագոնին՝ Կիևին մատակարարվող սարքավորումները փոխարինելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս