Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահը Շոլցի և Պուտինի հեռախոսազրույցն անվանել է «Պանդորայի արկղ»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի զանգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պանդորայի արկղ է։ Դրան կարող են հաջորդել այլ խոսակցություններ։ Սակայն «Մինսկ-3» չի լինի, երեկոյան ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօրվա նորություններից մեկի մասին։ Կանցլեր Շոլցն ինձ ասել է, որ պատրաստվում է զանգահարել Պուտինին։ Օլաֆի զանգը, իմ կարծիքով, Պանդորայի արկղ է։ Հիմա կարող են այլ խոսակցություններ լինել, այլ զանգեր։ Պարզապես շատ խոսքեր»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ դա հենց այն է, ինչը վաղուց ցանկանում է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի համար չափազանց կարեւոր է թուլացնել Ռուսաստանի մեկուսացումը եւ սովորական բանակցություններ վարել, որոնք կավարտվեն ոչնչով։

«Այնպես, ինչպես տասնամյակներ արել է։ Դա Ռուսաստանին հնարավորություն է տվել ոչինչ չփոխել իր քաղաքականությունում, ոչինչ չանել ըստ էության, եւ հենց դա է հանգեցրել այս պատերազմին։ Հասկանում ենք այս բոլոր մարտահրավերներն այժմ։ Գիտենք ինչպես գործել։ Եվ ցանկանում ենք նախազգուշացնել. «Մինսկ-3» չի լինի, մեզ իրական խաղաղություն է պետք»,- ավելացրել է Զելենսկին։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը եւ Կրեմլը տեղեկացրել էին Գերմանիայի կանցլերի եւ ՌԴ նախագահի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ իրավիճակն Ուկրաինայի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս