Թուրքիայում մոտ 10 մլն երեխա ապրում է աղքատության մեջ
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV) հրապարակել է երկրում երեխաների աղքատության վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Թուրքիայի վիճակագրության կոմիտեի (TÜİK)՝ 2022 թվականին 0-17 տարիքային խմբում 7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ, իսկ տոկոսային հարաբերակցությամբ այն կազմել է 31.3%:
2023-ին մանկական աղքատության մակարդակը Թուրքիայում նախորդ տարվա համեմատ աճել է՝ կազմելով 34.4% ու աղքատ երեխաների թիվը հասել է 9 մլն 590.000-ի։ Ուսումանսիրության մեջ նշվում է, որ 2 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։