Բաժիններ՝

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը, փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փողոց – Գ. Հովսեփյան փողոց խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փողոց – Ս. Սաֆարյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը:

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930