Ամերիկյան Time պարբերականը մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց թվում ընգրկել է Օջալանին

Ամերիկյան Time պարբերականը կազմել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանք բաժանվել են 5 կատեգորիայի՝ «տիտաններ», «արվեստագետներ», «առաջնորդներ», «նորեկներ» ու «իկոնաներ»: Վերջիններիս թվում են հայտնվել Բեյոնսեն, Քեյթ Միդլթոնը, Լինդսեյ Վոնը և Մալալ Յուսուֆզայը:

«Նորեկների» շարքում են դասվել հնդիկ դերասն Աամիր Խանը, ուռուցքաբան Կիբերլի Բլեքուելը և Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկի: Պարբերականն ազդեցիկ արվեստագետների թվում ընդգրկել է Քրիստինա Ագիլերային, Հիլարի Մանթելին ու Սթիվեն Սփիլբերգին:

«Առաջնորդների» դասին են դասվել Բարաք Օբաման, Կիմ Չեն Ինը և Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը: «Տիտաններ» են համարվել միլիարդատիրուհի Ջին Ռեյնհարտը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, մարզիկ Լեբրոն Ջեյմսը, Jay-Z-ին և այլք:

Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց թվում ընգրկվել է նաև քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով զբաղեցրել է 65-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930