Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում
Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը Բրազիլիայում անցկացված շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության ժամանակ հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Ալեքս Սահակյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 36 կետով: