Տոտին չի պատրաստվում ավարտել կարիերան
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ առաջիկա 2-3 տարիներին չի պատրաստվում ավարտել կարիերան։
«Ես տեսել եմ Պիոլայի խաղի մի քանի լուսանկարներ։ Ժամանակին նա ավելի շատ էր մրցակցի պաշտպաններին տխրեցնում, քան ես, սակայն այժմ պաշտպանների դեմ խաղալն ավելի բարդ է դարձել։
Ես կշարունակեմ առաջ ընթանալ և դեռ 2-3 տարի կխաղամ», – Տոտիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը