Փաշինյանի իշխանությունը միշտ ապահովվել է դրսից, իսկ այդ դրսի հանգամանքն արդեն փոխվել է․ քաղաքագետ

Մինչ Վրաստանում և Միացյալ Նահանգներում ընտրական գործընթացները կմեկնարկեին, քաղաքագիտական ու փորձագիտական դաշտում պնդում էին՝ դրանք տոտալ ազդեցություն են ունենալու նաև Հայաստանի քաղաքական իրողությունների վրա։

Հայաստանին առնչվող ի՞նչ հնարավոր զարգացումներ պետք է սպասել իշխող «Վրացական երազանքի» և Թրամփի վարչակազմի հաստատումից հետո՝ 168am-ը հետաքրքրվել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանից։

Ի պատասխան՝ քաղաքագետը նախ շեշտեց, որ երկու ընտրությունն էլ բացասական դեր են խաղալու ՀՀ գործող իշխանության համար՝ սեփական երկարակեցությունն ապահովելու տեսանկյունից։

«Կարծում եմ՝ թե՛ Թրամփի, թե՛ «Վրացական երազանքի» ընտրության պարագայում Փաշինյանը չի կարողանալու իշխանություն պահել։ Չեմ կարծում, որ այս գործընթացը շատ արագ կլինի, բայց նաև չմոռանաք, որ Փաշինյանի իշխանությունը բավականին խոցելի է և միշտ ապահովվել է դրսից, իսկ այդ դրսի հանգամանքը, փաստորեն, փոխվել է,- նշեց Հրանտ Միքայելյանը՝ հավելելով,- Այսինքն՝ կարծում եմ, որ որոշակի հնարավորություններ են ստեղծվում ՀՀ համար․ ՀՀ զարգացման ու գոյատևման համար շատ կարևոր է իշխանափոխությունը դեպի ազգային ուժերը՝ այն կերպ, ինչպես տեղի է ունեցել Վրաստանում կամ ԱՄՆ-ում»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այդ դեպքում Հայաստանը նաև շանս կստանա վերաբանակցելու իր դիրքերը։

Հստակեցրինք՝ Թրամփն ինչո՞ւ չի աջակցելու Փաշինյանին․ քաղաքագետն արձագանքեց՝ նկատառմամբ, որ «Փաշինյանը Սորոսի և Դեմոկրատական կուսակցության կլիենտն է»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով Թրամփին հաղթանակի առթիվ, այն անվանել է  «տպավորիչ», նա նաև հայտարարել է ԱՄՆ-ի հետ «ընդհանուր շահերի» մասին:

Տեսանյութեր

Լրահոս