Պուտինը կմեկնի Ղազախստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 27-ին կմեկնի Ղազախստան, ինչի մասին հայտնել է այդ երկրի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն Աստանայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի առաջիկա պետական այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի բազմակողմ գործընկերությունը խթանելու համար»,- ասել է նա։
Վերջին անգամ Պուտինը պաշտոնական այցով Ղազախստանում է եղել 2023 թվականի նոյեմբերին, իսկ այս տարվա հուլիսին Աստանայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։