Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 2-ին տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ։

Գագիկ Ծառուկյանն իր խորը մտահոգությունն էր հայտնել տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների արդյունքում լիբանանահայությանը սպառնացող գոյաբանական վտանգի և հումանիտար աղետի առնչությամբ։

«Իր զորակցությունը հայտնելով Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին՝ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել հրատապ աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցների համար։

Ի հավաստումն իր խոսքերի՝ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնությունը ցուցաբերելու նպատակով 100 000 ԱՄՆ դոլար է փոխանցել:

Արամ Առաջին Կաթողիկոսի հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ»,- հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս