Ինչո՞ւ Սրբուհի Գալյանը դեռ չի նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում
Հոկտեմբերի 29-ին գլխավոր դատախազի գործող տեղակալ Սրբուհի Գալյանին Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության վարչությունն ընտրեց արդարադատության նախարարի թեկնածու:
Սրբուհի Գալյանը, սակայն, մինչ օրս չի ազատվել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ու հետևաբար՝ չի նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում:
168.am-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազի գործող տեղակալն այս օրերին արտասահմանյան գործուղման է իր համակարգման ոլորտի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարցերով: Կվերադառնա ու հաջորդ շաբաթ կնշանակվի: