Բաժիններ՝

Տեխասի պարարտանյութերի գործարանում գրանցվել է հզոր պայթյուն (տեսանյութ)

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ Տեխասի նահանգի Վեսթ քաղաքից ոչ հեռու գտնվող պարարտանյութերի արտադրման գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Պայթյունը գրանցվել է այն ժամանակ, երբ հրշեջները փորձել են մարել գործարանում բռնկված ոչ մեծ հրդեհը: Պայթյունի ալիքը հարվածել և վնասել է տասնյակ հարևան շինություններ, այդ թվում նաև դպրոց, ծերանոց ու բազմահարկ բնակելի շենք:

Նշվում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսելի է եղել անգամ գործարանից 100 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհանուր առմամբ, Վեսթ քաղաքում ավերվել է 70-100 տուն: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 40-ի վիճակը գնահատվում է կրիտիկական: Հոսպիտալացվածներից երկուսը երեխաներ են: Որոշակի տվյալներով՝ զոհվել է 70 մարդ:

Հրդեհը նկարահանող վարորդը պայթյունի պահին քիչ է մնացել՝ դրա հետևանքով դուրս թռչի ավտոմեքենայից, ինչը ներկայացվում է ստորև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս