Բաժիններ՝

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդ տեղում է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Վարկանիշային աղյուսակում Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։

Չորրորդ հորիզոնականում Անգլիան է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բրազիլիան։

Բրազիլիային հաջորդում են Բելգիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իտալիայի հավաքականները։ Լավագույն տասնյակը եզրափակում է Կոլումբիայի հավաքականը։

Նշենք, որ վարկանիշային աղյուսակը բաղկացած է 138 ազգային հավաքականներից։ Աղյուսակի վերջին՝ 138-րդ տեղում Ֆարերյան կղզիների ազգային հավաքականն է։

Նախորդ աղյուսակում Հայաստանը 96-րդն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս