Կազանում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովը հյուրընկալողի իրավունքով Կազանում բացել է կառույցի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում «Կազան էքսպո»-ում։
ՌԴ նախագահի բացման խոսքից հետո, ինչպես սպասվում է, ղեկավարների հանդիպումը կշարունակվի դռնփակ ռեժիմով։Դրան հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այն բաց է զանգվածային լրատվամիջոցների համար։