Բաժիններ՝

Հոկտեմբերի 19-ին Էջմիածին տանող բոլոր ճանապարհները մեկուկես ժամ փակ կլինեն

Հոկտեմբերի 19-ին Էջմիածին տանող բոլոր ճանապարհները մեկուկես ժամ փակ կլինեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում։

Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ժամը 15.00-ից 16․30-ը փակ կլինեն Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը»,– ասված է հաղորդագրությունում:

Իսկ մինչ այդ` ժամը 08.30-ից 14.00-ն, փակ կլինեն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները:

Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ կլինի Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։

Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի կգործի Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում:

Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ կլինի նաև Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս