Բաժիններ՝

«Նոա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 11-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Նոա» խաղով:

Աբովյանի «Վահագն Թումասյան»-ի անվան մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն առավելության հասավ մրցակցի նկատմամբ խոշոր` 0:6 հաշվով: «Նոա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձան Գրեգորիոն ու Չինարին, մեկական անգամ աչքի ընկան Իմրանն և Պեդրոն։

Հայաստանի առաջնության այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Ուրարտու»-«Վան», «Շիրակ»-«Վեստ Արմենիա», «Արարատ-Արմենիա»-«Արարատ», «Գանձասար»-ԲԿՄԱ խաղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս