Իր էությամբ հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը կարող է մեզ օգնել. դա ռուս-թուրքական սահման է. Վարդան Հակոբյան
«Միջազգային օրենքի տեսանկյունից Հայաստանը մտնում է սարսափելի հակասության մեջ: Մի կողմից նա հակասության մեջ է մտնում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, մյուս կողմից՝ ռուս-թուրքական, ավելի ճիշտ՝ 1921թ. թուրք-բոլշևիկյան պայմանագրի հետ: Հիմա, ասենք թե, դու ռուս սահմանապահներին քշեցիր, բայց չէ՞ որ այդ սահմանը պահվում է 1921թ. պայմանագրով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահներին հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններից հանելու հնարավորությանը:
Վերջինս նշեց՝ դա միջազգային պայմանագիր է, և ինքնուրույն ու միայն նրա ճակատագիրը որոշել ոչ ոք չի կարող:
«Ո՞վ է քեզ թույլ տալիս ռուսներին հանես ռուս-թուրքական, ռուս-իրանական սահմանից։ Մեկը գերտերություն է, մյուսը՝ տարածաշրջանի հզոր խաղացող: Պայմանագրեր կան, դու չես կարող միջազգային պայմանագրերի հետ հակասությունների մեջ մտնես։ Ալիևն ու Փաշինյանը որ սահմանապահներ են հանում սահմանից, դա բաժակի միջի փոթորիկն է, բայց կա իրական փոթորիկ՝ միջպետական հարաբերություններ։ Ժամանակին կնքված հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը հիմա ստեղծված իրավիճակում կարող է մեզ օգնել։ Այսինքն՝ սա ռուս-թուրքական սահման է, և ոչ՝ հայ-թուրքական: Այսինքն՝ այդ պայմանագրով՝ Ռուսաստանը տեր է այդ տարածքին. Ոչ թե Ալիևն ու Փաշինյանն են տեր, այլ Ռուսաստանը»,- ասաց Վարդան Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։