Սուրեն Գրիգորյանը կոնֆլիկտային է և մեծամիտ, բացի դրանից, Գրիգոր Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի մարդն է. ի՞նչ է կատարվում ՔՊ-ի չաթերում

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի համանուն կայքը հերթական արտահոսքն էր արել՝ թերևս նախ՝ թիմակիցների, ապա՝ հանրության, ինչպես ժողովուրդն է ասում, «բերանի գոլն» իմանալու համար՝ ինչ են մտածում արդարադատության նախարարի թեկնածուների հերթական եռյակի մասին:

Ըստ այդմ՝ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածության համար քննարկվում են մի քանի նոր թեկնածուների անուններ, մասնավորապես՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի անունները:

Այն, որ Նազելի Բաղդասարյանի անունը շրջանառվում է արդարադատության նախարարի թեկնածուների թվում, 168.amտեղեկացրել էր դեռ մեկ շաբաթ առաջ՝ ՔՊ վարչության վերջին խայտառակ նիստից հետո, որտեղ ՔՊ վարչության անդամները չքվեարկեցին միակ թեկնածուի՝ երդվյալ ՔՊ-ական Արփի Դավոյանի՝ նախարար դառնալու օգտին՝ հընթացս անվանարկելով նրան:

Հիմա էլ արդեն 2 օր է՝ «Քաղաքացիական պայմանագրի» WhatApp-յան և Telegram-յան խմբերում քննարկվում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի՝ Արդարադատության նախարարի թեկնածու առաջադրելու հանգամանքը:

Կարդացեք նաև

ՔՊ-ականների վերաբերմունքը բացասական է Սուրեն Գրիգորյանի նկատմամբ: Նախ, նրանք Երևանի քաղաքապետ, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանին համարում են մեծամիտ, ինքնահավան և կոնֆլիկտային: Երկրորդ, ՔՊ-ականները կարծում են, որ Սուրեն Գրիգորյանը Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի մարդն է, քանի որ երկար ժամանակ աշխատել է Մինասյանին և Անդրեասյանին պատկանող «AM» իրավաբանական գրասենյակում, եղել է նրանց մտերիմը:

ՔՊ-ականները վերը բերված լուսանկարն են քննարկում իրենց չաթերում, որը, թերևս, վերցրել են Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգին պատկանող ինտերնետային ռեսուրսներից:

«Գրիգոր Մինասյանին հանեցինք, որ նրա մարդուն բերե՞նք»,- այսպիսին են տրամադրությունները ՔՊ-ական չաթերում:

Գրիգորյանին ՔՊ-ականները նաև համարում են Ռուստամ Բադասյանի և Տիգրան Ավինյանի «մարդը»: Սուրեն Գրիգորյանը Բադասյանին ևս ճանաչում է վաղուց, միասին աշխատել են նաև «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակում: Այսպիսով, ներկայացված և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների, այդ թվում՝ վերնախավի համար Սուրեն Գրիգորյանն անցանկալի թեկնածու է:

Մեր տեղեկություններով, Սուրեն Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել են Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հանձնաժողովից, իսկ նրա օգտին ակտիվորեն լոբբինգ է անում Տիգրան Ավինյանը:

Միևնույն ժամանակ Արփի Դավոյանը չի պատրաստվում հանդուրժել ստեղծված իրավիճակը և ամեն գնով ցանկանում է նախարար դառնալ… Կապ չունի՝ ինչ:

Եվ քանի որ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը վաղուց արդեն չի ուզում իր նախարարական պորտֆելը և ամեն ինչ անում է այդ պաշտոնից ազատվելու համար, Արփի Դավոյանը հիմա զբաղված է նախարարական այդ հաստիքը ձեռք գցելով, իհարկե, երբ այն թափուր կլինի:

Իսկ արդարադատության նախարարի ճակատագիրը թերևս կորոշվի այսօր՝ ՔՊ վարչության հերթական նիստում:

Տեսանյութեր

Լրահոս