Փաստաբան Վահե Գրիգորյանը հիշեցնում է, թե ով է Երևանի նոր ոստիկանապետը
Փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, հիշատակել է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի գործը, որում անմիջական մասնակցություն է ունեցել հենց Ա. Կարապետյանը.
«17. Դիմողը հայտնում է նաև, որ … այն բանից հետո, երբ նրանք (դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ) լքեցին սենյակը (ոստիկանության տարածքում), մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետև իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր (դիմողի) գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը:
…
36. Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «… (դիմողին տևական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո) որոշ ժամանակ անց (որոշ ոստիկաններ) դուրս եկան սենյակից և ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: (խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են) …»
…
38. 27/04/2004թ. դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել (Արտաշատի) ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին և իր հետ տանում այլոց: … Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետևում կանգնած: Նաև հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել և այդ վիճակում շարունակել էր ծեծը»:
Ա.Կ.=Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյան
Մարդու իրավունքների եւրոպական դատարան
Վճիռ թիվ 40094/05 գործով
02/10/2012թ.,
Ստրասբուրգ
Virabyan v. Armenia»