Համասիրիական երկխոսությունը կարող է սկսվել առաջիկա ամիսներին. Սիրիայի փոխվարչապետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համասիրիական երկխոսությունը կարող է սկսվել առաջիկա ամիսներին: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով.
«Քաղաքականության մեջ չի կարելի խոսել ստույգ ժամկետներով, սակայն մենք կարող ենք խոսել տեսանելի ապագայի մասին: Խոսքը մի քանի ամսվա կամ անգամ շաբաթվա մասին է: Ներքին ընդդիմությունը պատրաստ է երկխոսել Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի դաշինքի հետ:
Իհարկե եթե նա (Ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը) պատրաստ է գնալ երկխոսության, իսկ երկխոսությունը ենթադրում է արտաքին միջամտությունից ու բռնություններից հրաժարում՝ քաղաքական խնդիրների լուծման համար»: