Ռուսաստանցի բժիշկները վերապատրաստվել են «Էրեբունի» ԲԿ Siemens կրթական կենտրոնում

«Էրեբունի» բժշկական կենտրոնը դարձել է տարածաշրջանային կրթական կենտրոն, ուսումնական խաչմերուկ, որտեղ եվրոպայի և ԱՊՀ երկրների նյարդավիրաբույժները գերմանական Siemens Healthineers ընկերության արտադրության ARTIS Icono բացառիկ անգիոգրաֆով աշխատելու հմտություններ են ձեռք բերում:

Բժիշկների բազմաթիվ խմբեր են այցելել ուսումնական կենտրոն՝ վերապատրաստվել, ավելի քան 60 բժիշկ տեսական և գործնական գիտելիքներ է ստացել:

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի հետ հաճախ բժշկական թիմերին մասնագիտական հմտություններն է փոխանցում նաև հայտնի նյարդավիրաբույժ, Լոս Անջելեսի Ուղեղի կաթվածների մասնագիտացված կենտրոնի տնօրեն Միքայել Գրիգորյանը։

Ինչպես տեղեկանում ենք «Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջից, վերապատրաստվողների հերթական խումբը Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերի բժիշկներն էին։ Նրանք հենց տեղում ականատես եղան ներանոթային բարդագույն միջամտությունների, ձեռք բերեցին եզակի սարքավորումներով աշխատելու փորձ։

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը դարձել է տարածաշրջանային կրթական կենտրոն, ուսումնական խաչմերուկ, որտեղ եվրոպայի և ԱՊՀ երկրների նյարդավիրաբույժները նոր գիտելիքներ են ստանում գերմանական Siemens Healthineers ընկերության արտադրության ARTIS Icono բացառիկ անգիոգրաֆով: Բժիշկների բազմաթիվ խմբեր են այցելել ուսումնական կենտրոն՝ վերապատրաստվել, ավելի քան 60 բժիշկ տեսական և գործնական գիտելիքներ է ստացել:
———————————————————-
“Erebuni” Medical Center has established itself as a regional hub for medical education, where neurosurgeons from Europe and CIS countries come to enhance their skills. With the cutting-edge ARTIS Icono angiograph by Siemens Healthineers, the center offers advanced training opportunities. Over 60 doctors have already gained both theoretical and practical knowledge through this program, with numerous groups of specialists visiting the training center for hands-on experience.

#ErebuniMedicalCenter #MedicalEducation #Neurosurgery #SiemensHealthineers #ARTISIcono #RegionalTrainingHub
———————————————————-
☑Website https://erebunimed.com/
☑Youtube https://bit.ly/3Gaa1TX
☑Instagram https://bit.ly/3oDiHvp
☑Telegram https://t.me/erebounimed
☑http://www.linkedin.com/in/erebunimed
📧 [email protected]
🏬 Երևան, Տիտոգրադյան 14 /Ереван, Титоградян 14
📞010471100

Posted by Erebouni MC / Էրեբունի ԲԿ on Thursday, October 10, 2024

 

Տեսանյութեր

Լրահոս