Բաժիններ՝

Անկարան հերքել է Իրանից 2 մլն աֆղանցիների Թուրքիա մուտք գործելու մասին պնդումները

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հաղորդագրություն է տարածել որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես հերքվել է այն պնդումը,թե իբրև Իրանից Թուրքիա է գալու 2 մլն աֆղանցի և օրական սահմանը հատում է 250-300 աֆղանցի։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Մեր սահմանները պաշտպանված են, պահպանվում և վերահսկվում են անխափան 24/7, բոլոր տեսակի կլիմայական և տեղանքային պայմաններում, տեսախցիկներով, ջերմային տեսախցիկներով, ռադարներով, հեռադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, լուսանկարչական թակարդներով և այլ էլեկտրոնային համակարգերով:

Մի հավատացեք անհիմն պնդումներին, որոնք ուղղված են հասարակական կարծիքը շահարկելուն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031