Բաժիններ՝

Բաշար Ասադը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին՝ Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Իր հեռագրում Ասադը հաջողություններ է մաղթել Մադուրոյին՝ իր վրա դրված «բարձր պատասխանատվության» իրագործման մեջ: Ասադը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունները զարգացում կապրեն նաև Մադուրոյի նախագահության ընթացքում, ով փոխարինել է հանգուցյալ Ուգո Չավեսին:

Նշվում է, որ Մադուրոյի երդմնակալությունը պետք է տեղի ունենա ապրիլի 19-ին՝ չնայած, որ Վենեսուելայի ընդդիմությունը Կարակասում կազմակերպում է բազմահազարանոց բողոքի ակցիաներ՝ պահանջելով կատարել քվեների վերահաշվարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930