Բաժիններ՝

Իրանի նախագահական ընտրություններում պայքարը ծավալվելու է 3 ուժի միջև. նախագահի թեկնածու

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի թեկնածուներից Մոհամմադ Ռեզա Բահոնարը երեկ Լուրեստան նահանգում հայտարարել է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են երեք հիմնական քաղաքական ճակատների թեկնածուների մասնակցությամբ:

Բահոնարը, ով ներկայումս զբաղեցնում է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը, հայտարարել է, որ այդ պաշտոնի համար պայքարն ընթանալու է պահպանողականների, ռեֆորմիստների ու գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համակիրների միջև:

Նա ընդգծել է, որ պահպանողականները պետք է միավորվեն ընտրությունների նախաշեմին: Բահոնարն ինքը ներկայացնում է պահպանողականների ճամբարը: Իրանում 11-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հունիսի 14-ին:

Այդ մասին Իրանի ՆԳՆ-ը հայտարարել է դեռևս 2012 թվականի սեպտեմբերին: Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը պետք է տեղի ունենա մայիսի 7-11-ը: Ներկա դրությամբ առկա է նախագահի 17 թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս