Բաժիններ՝

Ներսես Նազարյանին ազատել են՝ առանց տեղյակ պահելո՞ւ

Քիչ առաջ shamshayan.com-ը ևս գրել է այն մասին, որ Ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը նշանակվել է Երևանի ոստիկանության պետ: Սա ուշագրավ է նրանով, որ մոտ 30 րոպե առաջ 168.am-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը բառացիորեն ասել էր. «Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում, և այժմ էլ գտնվում եմ իմ աշխատավայրում»: Ստացվում է, որ Նազարյանին պաշտոնանկ են արել նրան նախապես այդ մասին տեղյակ չպահելով, և մամուլն ավելի շուտ է տեղեկացել Ոստիկանապետի հրամանի մասին, քան Նազարյանն՝ ինքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս