Բաժիններ՝

Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

Ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով Mercedes-ը հարվածել է ծառին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնեց, որ վթարը տեղի է ունեցել Արին Բերդի փողոցում, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 1 տուժած։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս