Քննարկվել է Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից:

Կողմերը քննարկել են նաև Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30