Ալիևը Ռուսաստանից գազ կգնի ու թանկ գնով կվաճառի Հայաստանի՞ն

Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթнաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չիբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։

 «Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,– նշել է Փաշինյանը։

Թե ինչո՞ւ է Փաշինյանը ցանկանում գազ գնել Ադրբեջանից այն պարագայում, երբ Հայաստան-Իրան գազատարը կարող է սպասարկել Հայաստանի գազի սպառման ողջ ծավալը՝ 2.3 միլիարդ խորանարդ մետր, 168 TV-ի եթերում փորձեցինք պարզել էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանից։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը չունի գազի այնքան ծավալ, որ կարողանա սպասարկել Թուրքիան, Վրաստանը, Իտալիան. գազի շուրջ պայմանագրերն արդեն կնքված են, և մոտակա 10 տարում Ադրբեջանը չի ունենա այնքան գազի ծավալ, որ կնքած պայմանագրերի չափով կարողանա գազ մատակարարել։

Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը գազ է գնում Ռուսաստանից և արտահանում այլ երկրներ։

Մյուս կողմից, հետաքրքիր է, թե Հայաստանն այդ ի՞նչ գնով է պատկերացնում Ադրբեջանից գազի գնումը. օրինակ՝ Թուրքիային Ադրբեջանը գազը վաճառում է 300 դոլարով այն պարագայում, երբ Հայաստանը Ռուսաստանից գազ գնում է 175 դոլարով։ Հետևապես, որքան էլ Ալիևը Փաշինյանին սիրի, այդ գնով գազ չի վաճառի, և չի բացառվում, որ մենք ունենանք մի վիճակ, երբ Ադրբեջանը Ռուսաստանից գազ կգնի ու թանկ գնով կվաճառի Հայաստանին»,- ասաց Մանվելյանը։

Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետն Ադրբեջանից գազ գնելու պատրաստակամության մասին խոսող ՀՀ իշխանությանն առաջարկեց մտածել Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնելու մասին, եթե, իհարկե, իրականում իշխանության նպատակն էներգետիկ դիվերսիֆիկացիան է։

«Հայաստան-Իրան գազամուղը կառուցվել է 2.3 միլիարդ խորանարդ մետր ծավալով, այժմ դրանով 75 տոկոսով պակաս գազ է գալիս Հայաստան, մինչդեռ, եթե ՀՀ իշխանությունը կառուցեր դեպի Իրան գնացող բարձրավոլտը, կկարողանար Իրանից Հայաստան ավելի շատ գազ բերեր»,- խոսքը եզրափակեց Մանվելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս