Թուրքիան տարեսկզբից ի վեր 35.428 հակաահաբեկչական գործողություն է իրականացրել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է հունվարի 1-ից մինչև օգոստոստի 31-ն ընկած ժամանաահատվածում իրականացված ռազմագործողություններին, որոնք ուղղված են եղել իրենց կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հայտարարել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 35.428 գործողություն, ինչի արդյունքում սպանվել է 825 զինյալ և կանխվել 70 «ահաբեկչական գործողություն»:

Նախարարը նշել է նաև, որ ընդհանուր առմամբ առգրավվել է 36 մլրդ լիրա արժողությամբ իր:

Յերլիքայան նման հայտարարություններով հանդես է եկել «Դիարբեքիրի խաղաղության և անվտանգության ժողովին»:

Տեսանյութեր

Լրահոս