Բաժիններ՝

British Airways-ը մտնում է վրացական ավիաշուկա

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ British Airways-ը վրացական ավիաշուկա կմտնի 2025 թվականից: Ավիաընկերությունը Լոնդոն-Թբիլիսի ուղիղ չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Վրաստանի կառավարության, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարության մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում 2025 թվականից կսկսվեն ուղիղ չվերթները Մեծ Բրիտանիայից Վրաստան։

Նշենք, որ British Airways-ը շատ լավ կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Լոնդոնի և Թբիլիսիի միջև ուղիղ չվերթների մեկնարկով կբարելավվի կապը ինչպես Բրիտանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ, քանի որ ծրագրված թռիչքների չվացուցակը հարմարեցված է Ամերիկայի տարանցիկ թռիչքներին:

British Airways-ի մուտքը Վրաստան կնպաստի Բրիտանիայից զբոսաշրջային հոսքերի աճին։ Բացի այդ, Բրիտանիան Վրաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, հետևաբար ուղիղ ավիաչվերթների նշանակումը կնպաստի մեր երկրների մերձեցմանը տնտեսության տարբեր ճյուղերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ այս պահին Վրաստանում գործում է ավելի քան 60 ավիաընկերություն, որոնք ավելի քան 100 կանոնավոր չվերթ են իրականացնում աշխարհի ավելի քան 30 երկրով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30