Սիրիայում ստեղծվում է հատուկ բյուրո՝ թուրքական մի շարք ընկերությունների բոյկոտելու համար

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի էկոնոմիկայի ու արտաքին առևտրի փոխնախարար Աբդել-Սալյամ Ալին հայտարարել է, որ իր նախարարությունը շուտով կստանա Նախարարների կաբինետի համաձայնությունը՝ ստեղծելու համար հատուկ բյուրո:

Վերջինս բոյկոտելու է թուրքական մի շարք ընկերությունների արտադրանքը, որոնք մասնակից են Սիրիայի տնտեսության ավերմանը: Նա ընդգծել է, որ այդ ընկերությունների հանդեպ պատժամիջոցները կայանում են նրանում, որ հետագայում նրանց չի թույլատրվի ներդրումներ անել Սիրիայում և կդադարեցվեն նրանց հետո արտահանման-ներկրման օպերացիաները:

Սիրիայի առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Ֆարես Աշ-Շիհաբին իր հերթին ընդգծել է, որ այդպիսի բյուրոյի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է իր գլխավորած կառույցին:

Շիհաբին հավելել է, որ այդ բյուրոն պետք է արգելափակի թուրքական այն ընկերությունների հետ համագործակցությունը, որոնք աջակցում են Էրդողանի կառավարությանը, ֆինանսավորել են նրա նախընտրական կամպանիան, ինչպես նաև խախտել են սիրիական օրենքները:

Տեսանյութեր

Լրահոս