Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորաբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հուլիսին Ադրբեջանի զինուժը Ղազախստանում մասնակցել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ զորավարժություններին։ “Biplestik-2024” վարժանքներին ներգրավված էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերից շուրջ չորս հազար զինվորական, մինչև 700 միավոր զինտեխնիկա։

Տեսանյութեր

Լրահոս