Բաժիններ՝

Սիրիական հակամարտությունում հաղթող չի լինի. Սերգեյ Լավրով

RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է սիրիական հակամարտության կարգավորմանը.

«Մենք վաղուց փորձում ենք հանդարտեցնել իրավիճակը (Սիրիայում): Սակայն հենց մի փոքր հույս է ծագում, հենց մի փոքր երևում է թունելի վերջի լույսը, ինչ-որ մեկն անում է ամեն ինչ՝ կտրելու համար այդ հույսը և իրավիճակը թեքելու դեպի պատերազմական կողմ՝ այն իր հաղթական ավարտին հասցնելու համար:

Այնտեղ չի լինի հաղթող: Ես չգիտեմ, թե ում է դա շահավետ: Հնարավոր է՝ շատերին, օրինակ նրանց, ով ցանկանում է տարածաշրջանում տեսնել քիչ թվով խոշոր ու ազդեցիկ երկրներ: Միակ ճանապարհը Սիրիայում բռնությունների խթանման, հակամարտության ռազմականացման դադարեցումն է և բանակցային սեղանին նստելն է:

Սիրիայի կառավարությունը հիմնականում մեր ճնշման տակ ձևավորել է բանակցային թիմ: Մենք Բեռլինում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել ենք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Նա ասաց, որ կաջակցի, որ ընդդիմությունն էլ ձևավորի իր բանակցային թիմը:

Սիրիական կառավարության բանակցային թիմում ընդգրկվել են վարչապետը, փոխվարչապետը և երեք նախարար: Դժբախտաբար, դեռ ո՛չ ամերիկացիներին, ո՛չ էլ որևէ մեկի չի հաջողվել ընդդիմությանը մղել ստեղծել սեփական բանակցային թիմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930