Գարեջրի փոշի տեղափոխող բեռնատարը Վանաձորի ճանապարհին կողաշրջվել է
Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ռուբինյանց 21/1 շենքի բնակիչ 53-ամյա Վարդան Հարությունյանը՝ Վանաձոր-Վրաստանի հանրապետության ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, վարելով «Iveco» մակնիշի՝ 502 LV 61 համարանիշի ավտոմեքենան, ձախ շրջադարձ կատարելուց հետո կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է «Ֆեդերալ Կարգո» ՍՊԸ-ին, իսկ բեռնատարով տեղափոխվում էր «դիատոմիտի» փոշի, որը օգտագործվում է գարեջրի մեջ: