Բնակիչներն ամենադժգոհն են քաղաքապետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից. նրանց գնահատել են 2,6 և 2,7 բալ․ Գելլափ

«Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս անգամ ներկայացրեց Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ կատարած վերջին՝ «Ասեք, չասեք․․․» խորագրով հարցման արդյունքները։

Ի թիվս այլ խնդիրների՝ երևանցիներն այս հարցման ժամանակ հինգ բալանոց սանդղակով նաև գնահատել են քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը։

Ըստ այդմ՝ Տիգրան Ավինյանի աշխատանքը բնակիչների կողմից արժանացել է 2.6 բալի։

«Ամենաբարձր գնահատականը ստացել են Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները` 3.9 բալ, Նուբարաշենը՝ 3.7 բալ, Մալաթիա– Սեբաստիան՝ 3.6, Նորք Մարաշ և Ավան` 3.5 բալ։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը գնահատվել է 3.4 բալ, Արաբկիր, Նոր Նորք և Աջափնյակ` 3.3 բալ, Դավթաշեն՝ 3.2 բալ։ Ամենացածր գնահատականը ստացել է Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը՝ 2,7 բալ,- մանրամասնեց Արամ Նավասարդյանը՝ նաև նկատելով,- Արդարության համար պետք է ասել, որ Կենտրոնի թաղապետը վերջերս է փոխվել, և ես չեմ բացառում, որ այս բացասկան գնահատականին հիմնականում արժանի է վարչական շրջանի նախկին ղեկավարը»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ավագանու խմբակցություններին, ապա, ըստ «Գելլափի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի, առկա է «տոտալ վատ վիճակ․ բոլոր խմբակցություններն են ստացել ցածր գնահատական»։

Իսկ ցուցանիշները բաշխվել են հետևյալ կերպ․

Հանրային Ձայն խմբակցություն-2,2

Մայր Հայաստան խմբակցություն-2,2

Ազգային առաջընթաց խմբակցություն-2,3

Հանրապետություն խմբակցություն-2,3

Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն-2,4։

 Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս