Կառավարությունը հրաժարական տվեց
                                    Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և նկատի ունենալով, որ 2013 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է պաշտոնը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում քիչ առաջ ներկայացրեց կառավարության հրաժարականը։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ ընդունեց Կառավարության հրաժարականը և խնդրեց շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    