Բաժիններ՝

Anonymous-ը պատերազմ է հայտարարել Հյուսիսային Կորեային

«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Anonymous ցանցահենների խումբը հայտարարել է, որ հունիսի 25-ից լայնամասշտաբ «ռազմական գործողություններ» է սկսում Հյուսիսային Կորեայի համակարգչային ցանցերի դեմ:

Anonymous-ի թիրախների թվում են Հյուսիսային Կորեայի «Կվանմյոն» փակ ցանցի «կոտրումը» և այդ երկրի բնակիչների համար համացանցից օգտվելու հնարավորություն ստեղծելը: Ապրիլի սկզբին Anonymous-ը սկսել է «կոտրել» հյուսիսկորեական քարոզչական կայքերը և սոցցանցերում դրանց էջերը և այժմ նոր թիրախներ է ընտրել:

Հյուսիսային Կորեայի դեմ Anonymous-ի այդ լայնամասշտաբ օպերացիան ստացել է «Կորեական պատերազմ» անվանումը: Այն մեկնարկելու է հունիսի 25-ին՝ 1950-1953 թվականների Կորեական պատերազմի սկսման հերթական օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930