Թուրք պատգամավորն առաջարկել է Հայոց ցեղասպանության հարցը լուծել Ռուսաստանի հետ պայմանավորվածության գալով

«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռըֆաթ Սայիթն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.

«Մենք առաջնորդվում ենք արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն սկզբունքով, որ որքան զարգացնենք մեր արտաքին առևտուրը, այնքան կզարգանան մեր արտաքին հարաբերությունները և վերջ կտրվի առկա խնդիրներին:

Օրինակ, մենք խնդիրներ ունենք Հայաստանի հետ, ով առաջ է քաշում Հայոց ցեղասպանության հարցը և այժմ պատրաստվում է դրա 100-րդ տարելիցին: Բնականաբար, Հայաստանի այս դիրքորոշման հետևում կանգնած է Ռուսաստանը: Սա գիտեն բոլորը:

Այսինքն, Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա լարվածությունը վերացնելու համար անհրաժեշտ է գործընթացում ներառել Ռուսաստանին, որի ձեռքում է գտնվում հարցի լուծման բանալին: Լարվածությունն ու պատերազմը ձեռնտու չէ ոչ մի երկրի:

Եթե մենք կարողանանք համոզել Ռուսաստանին, նրա հետ պայմանավորվածության գալ այս հարցով, ապա խնդիրը կլուծվի: Քաղաքական ճգնաժամերի կարգավորմանը կարող է նպաստել էներգետիկ համագործակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930