Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:

Տեսանյութեր

Լրահոս