Բաժիններ՝

Հայտնի են «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության 2-րդ փուլի նախնական արդյունքները

Հունիսի 11-28-ը անցկացվել են 2023-2024թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ Հունիսի 25-ին դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն», իսկ 28-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։

2024թ. «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1096 դիմորդ, մասնակցել է 994-ը, միջին միավորը եղել է 12,43 միավորը։

Գնահատաման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել 189-ը կամ մասնակիցների 19 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 181 դիմորդ կամ 18,2 տոկոսը։

Այդ թվում՝ 18-18,75 միավոր հավաքել է 67 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 99, և 20 միավոր՝ 15 դիմորդ։

Կարդացեք նաև

Եթե կատարում ենք 2023 և 2024 թթ. միասնական քննությունների արդյունքների համեմատություն, ապա պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում «Ֆիզիկա»-ից քննությանը մասնակցել է 534 դիմորդ, իսկ երկրորդ փուլում՝ 1057։ 2024թ. առաջին փուլում դիմորդների թիվը ավելացել է՝ դառնալով 818, իսկ երկրորդ փուլում նվազել է՝ դառնալով 994։

7․5-ից ցածր միավոր հավաքել է 2023թ. առաջին փուլում՝ 141, և երկրորդ փուլում՝ 205 հոգի։ Այս տարի առաջին և երկրորդ փուլերում եղել է հետևյալ պատկերը՝ 245 և 189։

18-20 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 56, իսկ երկրորդ փուլում՝ 180 դիմորդ։ 2024թ․ 18-20 միավոր առաջին փուլում հավաքել է՝ 79, իսկ երկրորդ փուլում՝ 181 դիմորդ։

Ի դեպ, նախորդ տարի 18-18.75 միավոր հավաքել է 83 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 78, և 20 միավոր՝ 19 դիմորդ:

«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1310 դիմորդ, մասնակցել է 1139-ը։ Միջին միավորը եղել է 10,92-ը։

7.5-ից ցածր միավոր ստացել է 331 դիմորդ կամ 29,1 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 93 դիմորդ կամ 8,2 տոկոսը։

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է՝ 55, 19-19.75 միավոր՝ 35, և 20 միավոր՝ 3 դիմորդ։ Եթե կատարում ենք 2023 և 2024 թթ. միասնական քննությունների արդյունքների համեմատություն, ապա պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 865, իսկ երկրորդ փուլում՝ 1152 դիմորդ։ 2024թ․առաջին և երկրորդ փուլերում՝ 1191 և 1139 դիմորդ։ 7․5-ից ցածր միավոր 2023թ. առաջին և երկրորդ փուլերում հավաքել է 124 և 284 հոգի, իսկ 2024թ.՝ 283 և 331 դիմորդ։ 18-20 միավոր 2023թ. առաջին և երկրորդ փուլերում հավաքել է՝ 182 և 135, իսկ 2024թ․ 217 և 93 հոգի։

Տեսանյութեր

Լրահոս