Բաժիններ՝

«Դաշնակցականները կողքի կաֆեում մառոժնի էին ուտում»

Երգահան Ռուբեն Հախվերդյանը գտնում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և Հայաստանում հնարավոր է փոխել կառավարաման կարգը, ստեղծել նոր հարաբերություններ և կառուցել նոր Հայաստան: Նա հավատացած է, որ բոլորի երազանքն էլ նույնն է՝ ապրել նոր և օրենքի Հայաստանում:

«Բայց դրանից, առաջ բոլորս պիտի մտածենք, թե ինչ պիտի անենք, որ նախ և առաջ ազատվենք այս մայրիկ թաղածներից, դուք այ դա ասեք: Տզի պես կպել են ժողովրդին ու պոկ չեն գալիս: Իրենք բաց ապաշքյարա գիտեն, որ ժողովուրդն իրանց չի սիրում, զզվում ա…»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Նա ասաց նաև, որ պատրաստվում է ապրիլի 9-ին գնալ Ազատության հրապարակ և կոչ արեց բոլոր քաղաքացիներին ու կուսակցությունների ներկայացուցիչներին լինել այնտեղ, նաև նրանց, ովքեր, Հախվերդյանի խոսքերով, Ազատության հրապարակ էին գալիս, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, իսկ իրենք կողքի սրճարաններում սուրճ ու պաղպաղակ էին վայելում:

«Ինձ համար դա շատ ծիծաղելի էր… Րաֆֆին ծոմ էր անում այդ օրերին, իրանք կողքի կաֆեում, օրինակի համար դաշնակցականները, մառոժնի էին գալիս ուտում: Կաֆեներում մարդիկ նստում, ուտում-խմում էին, նա էլ նստել էր ընդեղ, դա շատ տհաճ էր:

Դրա համար բոլորն էդ օրը ցույց են տալու, թե ով ով է: Էն հարցն է էդ օրը լուծվելու, որ բոլորս մեզ տալիս ենք` թե ի՞նչ է լինելու վերջը: Ես ասում եմ՝ եթե Սերժ Սարգսյանը մնա իրա նախարարներով, սաղ սխալ նշանակումներ կանի նորից, և ժողովրդի վիճակն ավելի կվատանա, կքառապատկվի երկրից գնալը, ժողովուրդը նորից կբողոքի և շան տեղ դնող չի լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս