«Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ինքնաարդարացման նպատակ ունեն». Հիքմեթ Հաջիև

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները այդ երկրի նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման նպատակ ունեն», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները։

«Ցավով պետք է արձանագրենք, որ նման հայտարարությունները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածելակերպում ռևանշիստական պատրանքների պահպանման արտացոլումն են», – նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադառնալով վերջին շրջանում հրադադարը խախտելու մասին ադրբեջանական մեղադրանքներին՝ Գրիգորյանն ասաց, որ Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները՝ շեշտելով՝ միանշանակ հայկական կողմից որևէ քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, կրակոցներ չեն եղել։

Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել էր, թե հենց Ռուսաստանը վերցրեց Լեռնային Ղարաբաղը հայերի ձեռքից ու հանձնեց Ադրբեջանին, նոր լարվածություն է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում։ Գրիգորյանի մեղադրանքներին Մոսկվայից պատասխանել են վիրավորանքներով։

Տեսանյութեր

Լրահոս