ՄՕԿ-ը պահանջում է, որ ԱԱ-2014-ի ավարտից հետո Մարականան փակվի
«Մարականա» մարզադաշտի շուրջ, որը վերակառուցումից հետո բացվելու է այս ամիս, սկանդալ է հասունանում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Մարզադաշտը, որտեղ անց են կացվելու Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության և 2014 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կրկին կփակվի։
Բանն այն է, որ մարզադաշտը չի համապատասխանում Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջներին։ ՄՕԿ-ը հայտնում է, որ մարզադաշտի տանիքը կարող է դիմակայել 81 տոննա ծանրությանը, մինչդեռ սահմանված չափանիշներով պահանջվում է առնվազն 120 տոննա։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը