ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 9 անձ վիրավոր է։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը։
Ավելի վաղ՝ ոստիկանությունը հաղորդել է երեք զոհի և ութ վիրավորի մասին Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով: Այնուհետև հաստատվել է, որ չորրորդ անձը մահացել է բուժհաստատությունում:
Նշվում է, որ տուժածների թվում կա երկու ոստիկան, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայրի տեսագրությունից պարզ է դարձել, որ ավտոկայանատեղիում որսորդական հրացանով զինված տղամարդը կրակել է այնտեղ եկած սպաների ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բացել:
Հրաձգություն սկսած անձը ծանր վիրավորվել է և բերման ենթարկվել։