Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների համար հնչեցված պայմանները խաղաղ նախաձեռնություն են, այլ ոչ թե վերջնագիր։ Համապատասխան հայտարարությունը հունիսի 14-ին արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալ է ընկալել Պուտինի խոսքերը։
«Դա հենց խաղաղ նախաձեռնություն է», – «Իզվեստիա»- ին ասել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությունը հաշվի է առնում ստեղծված իրավիճակը, ուստի հիմա Կիևին պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները կարող են փոխվել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։